Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐԱԲԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԿՈՐՑՆԵԼ 10 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ



Հյուսիսային Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի երկրներում ժողովրդական հուզումների հետևանքով Ռուսաստանի ռազմարդյունաբերությունը կարող է կորցնել շուրջ 10 մլրդ դոլարի պատվեր:

Կորսված ամենամեծ շուկան լիբիականն է. 2010թ. Ռուսաստանն ու Լիբիան կնքել էին 1.3 մլրդ եվրոյի պայմանագիր, որի համաձայն` Ռուսաստանը այդ երկրին պետք է մատակարարեր մի քանի տասնյակ տանկ, մոտ 20 մարտական ինքնաթիռ, «Ֆավորիտ» զենիթահրթիռային առնվազն 2 համալիր, ինչպես նաև արդիականացներ ավելի քան 140 տանկ և այլ սպառազինություն: Հաշվի առնելով նաև ռուս-լիբիական հետագա գործարքների կորսված հնարավորությունը` մասնագետները Լիբիայում Ռուսաստանի իրական կորուստը 4 մլրդ դոլար են համարում:

2010թ. Ռուսաստանն արտահանել էր 34 մլրդ դոլարի սպառազինություն: Այս տարի հազիվ թե հաջողվի հասնել այս ցուցանիշին:

Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան


20/06/2011