ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱԳՈՏՈՒՄ
Մայիսի 24-ի լույս 25-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում օպերատիվ իրավիճակը հանգիստ է եղել: Սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում արձանագրվել են ադրբեջանական կողմից արձակված տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների հատուկենտ կրակոցներ:
ՀՀ զինված ուժերը վերահսկում են սահմանային իրավիճակը:
ԼՂՀ ՊԲ օպերատիվ տեղեկատվության համաձայն` անցած գիշեր ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրակի դադարեցման պայմանավորվածության խախտում չի արձանագրվել:
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնարկում են անհրաժեշտ քայլեր՝ մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:
Խորագիր՝ Նորություններ