Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԱՅԱՑԵԼ Է ՀԱՊԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՆԻՍՏԸ



ԿԱՅԱՑԵԼ Է ՀԱՊԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՆԻՍՏԸՆախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների անվտանգության խորհուրդների պատվիրակությունների ղեկավարներին և կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային, որոնք Երևան են ժամանել անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի երևանյան նիստին մասնակցելու նպատակով:

Հանրապետության նախագահը ողջունել է հյուրերին և ընդգծել, որ Հայաստանը` որպես ՀԱՊԿ-ում նախագահող երկիր, մեծ կարևորություն է տալիս այս նիստի անցկացմանը, որը լավ հիմքեր է ստեղծում հոկտեմբերին Երևանում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի կայանալիք նիստի համար: Սերժ Սարգսյանը կարևորել է «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության ռազմավարության» ընդունումը, որը կազմակերպությունում Հայաստանի նախագահության առաջնայնությունների շարքում է: Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ է արձանագրել, որ այդ առաջնայնությունների իրականացման հետ անմիջականորեն կապված մի շարք հարցեր արձագանք են գտել անդամ-պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի երևանյան նիստի օրակարգում:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հանրապետության նախագահին ներկայացրել է Երևանում կայացած նիստի արդյունքները, այդ թվում՝ ստորագրված փաստաթղթերը՝ նշելով, որ կոմիտեի նիստն անցել է կառուցողական մթնոլորտում և եղել արդյունավետ: Նիկոլայ Բորդյուժան առանձնացրել է հատկապես նիստում քննարկված՝ միջազգային ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարի ոլորտում ՀԱՊԿ անդամ երկրների հավաքական անվտանգության համակարգերի զարգացման գործում լրացուցիչ միջոցառումները և այդ պայքարի ուղղությամբ ջանքերի կանոնակարգմանն ուղղված քայլերը:

Նախագահ Սերժ Սարգսյանը հաջողություններ է մաղթել ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեին նախանշված ծրագրերն իրականացնելիս:

Խորագիր՝ Նորություններ


09/06/2016