ՀԱՆԴԻՊՈՒՄ
ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել զինված ուժերի կարիքների համար ապրանքների մատակարարման, աշխատանքների և ծառայությունների մատուցման մրցույթների հնարավոր մասնակիցների հավաք-հանդիպում: Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարի տեղակալ-ՆՏԱ դեպարտամենտի պետ Մովսես Հակոբյանը տվել է անհրաժեշտ բացատրություններ մրցույթների կազմակերպման վերաբերյալ և պատասխանել մրցույթների հնարավոր մասնակիցների հարցերին:
Դիմելով հանդիպման մասնակից մատակարարներին և գործարարներին` պաշտպանության նախարարի տեղակալ-ՆՏԱ դեպարտամենտի պետ Մովսես Հակոբյանը նշել է զինված ուժերի որակյալ ապրանքներով ու միջոցներով ապահովելու գործընթացի առաջնահերթությունները: Կարևորվել է ապրանքների և ծառայությունների գնման մրցույթների հայտարարման և համապատասխան պայմանագրերի կնքման գործառույթները ՀՀ օրենքներին խստորեն համապատասխանեցնելու անհրաժեշտությունը։ Պաշտպանության նախարարի տեղակալն ընդգծել է մրցույթների կազմակերպման և գնման գործընթացի թափանցիկության անհրաժեշտությունն ու նշել, որ հավանական մատակարարները պետք է լիարժեքորեն իրազեկված լինեն իրենց պարտականությունների և իրավունքների մասին։