Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՎՐՈՊԱՆ՝ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՏԵՆԴՈՒՄ



Առաջնությունը թեւակոխում է վճռական փուլ

 

ԵՎՐՈՊԱՆ՝ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՏԵՆԴՈՒՄՖուտբոլային գերտերությունները հաղթահարեցին առաջին փուլի արգելքը:

Ռուսաստանի Դաշնության հավաքականը, որը լուրջ հավակնություններով էր Ֆրանսիա մեկնել, վաստակեց ընդամենը 1 միավոր և ստիպված եղավ հավաքել ճամպրուկները:

Առաջնության  հայտնություններն են Իսլանդիայի, Ալբանիայի, Հունգարիայի, Հյուսիսային Իռլանդիայի և Ուելսի հավաքականները:

Ուելսի հավաքականն արդեն երկրորդ փուլում է, իսկ նրա հարձակվող, Եվրոպայի ամենաթանկ ֆուտբոլիստներից մեկը համարվող Գարետ Բեյլն առայժմ 3 գնդակով գլխավորում է ռմբարկուների ցուցակը:

 

Ֆուտբոլ 2016-ը Եվրոպայի 15-րդ առաջնությունն է, որն անցկացվում է Ֆրանսիայում՝ հունիսի 10-ից մինչև հուլիսի 10-ը։

Առաջին անգամ մրցում են 24 հավաքականներ նախկին 16-ի փոխարեն: Նախկին ձևաչափը գործում էր սկսած 1996 թվականի Եվրոպայի առաջնությունից։

Այս ձևաչափով եզրափակիչ փուլ հասած հավաքականներից կազմվել է վեց խումբ, որից հետո կլինեն փլեյ-օֆֆի երեք փուլ և եզրափակիչ։ 19 հավաքականներ որակավորման փուլի արդյունքներով միացան Ֆրանսիային և կմասնակցեն առաջնության եզրափակիչ փուլին, ևս 4 հավաքական հայտնի դարձան 2015 թվականի նոյեմբերին լրացուցիչ խաղերի արդյունքում։

Ֆրանսիան ընտրվել է որպես ընդունող երկիր 2010 թվականի մայիսի 28-ին՝ հայտերի գործընթացից հետո, երբ Ֆրանսիան առաջ անցավ Իտալիայից և Թուրքիայից։ Բոլոր խաղերը կայանում են տասը քաղաքների` Բորդո, Լանս, Լիլ, Լիոն, Մարսել, Նիս, Փարիզ, Սեն-Դենի, Սենտ Էտիեն և Թուլուզ, մարզադաշտերում։

Ֆրանսիան երրորդ անգամ ընդունեց առաջնությունը, նախկին երկուսը եղել է 1960 և 1984 թվականներին։ Ֆրանիայի հավաքականը հաղթել է երկու անգամ՝ 1984 և 2000 թվականներին։

Հաղթող հավաքականը կմասնակցի ՖԻՖԱ-ի Կոնֆեդերացիայի գավաթ-2017 մրցաշարին, որը կկայանա Ռուսաստանում։

 

♦   Եվրո-2016-ի որակավորման փուլի վիճակահանությունը կայացավ Նիսի Ակրոպոլիս պալատում՝ 2014 թվականի փետրվարի 23-ին, իսկ առաջին խաղերը տեղի ունեցան 2014 թվականի սեպտեմբերին։

53 հավաքական պայքարեցին եզրափակիչ փուլի 23 ուղեգրի համար և միացան Ֆրանսիային, որը որպես ընդունող երկիր չմասնակցեց որակավորման փուլին։

Ջիբրալթարն առաջին անգամ մասնակցեց Եվրոպայի ֆուտբոլի առաջնության որակավորման փուլին։

 

♦   Եվրո-2016-ի զամբյուղներն ընտրվել են համաձայն ՈՒԵՖԱ-ի ազգային հավաքականների վարկանիշների, բացառությամբ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության 2012-ի հաղթող Իսպանիայի և Ֆրանսիայի, որոնք զբաղեցրին առաջին զամբյուղները։

 

ԵՎՐՈՊԱՆ՝ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՏԵՆԴՈՒՄ♦   53 ազգային հավաքականներ բաժանվեցին վեցական անդամ ունեցող ութ և հինգ անդամ ունեցող մեկ խմբերի։ Խմբային հաղթողները և երկրորդ տեղ գրավածները, ինչպես նաև լավագույն երրորդ տեղ գրաված հավաքականը, ուղղակի որակավորվեցին եզրափակիչ փուլ։ Երրորդ տեղ գրաված մյուս հավաքականները բաժանվեցին չորս զույգի և երկու խաղերի արդյունքում զույգերի հաղթողները որակավորվեցին եզրափակիչ փուլում։

 

♦   Տասնվեց հավաքականից, որոնք որակավորվել էին Եվրո 2012-ին,  տասներեքը նորից որակավորվեցին։ Նրանցից ամենահաջողակը Անգլիան էր, որը որակավորման խմբային փուլում ունեցավ 10 հաղթանակ` 10 խաղում: Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիան և աշխարհի գործող չեմպիոն Գերմանիան որակավորվեցին 12-րդ անգամ անընդմեջ։

Ռումինիան, Թուրքիան, Ավստրիան և Շվեյցարիան վերադարձան` բաց թողնելով Եվրո 2012-ը, իսկ ավստրիացիները Եվրո 2008-ից հետո կմասնակցեն եզրափակիչ փուլին երկրորդ անգամ։

 

♦   Երկար բացակայությունից հետո Եվրո-2016-ի եզրափակիչ փուլ դուրս եկավ Բելգիան, որը վերջին անգամ մասնակցել էր Եվրո 2000-ին, իսկ Հունգարիան վերադարձավ 44 տարվա ընդմիջումից հետո։

 

♦   Հինգ հավաքականներ՝ Ալբանիան, Իսլանդիան, Հյուսիսային Իռլանդիան, Սլովակիան և Ուելսը, առաջին անգամ են մասնակցում եզրափակիչ փուլին։

 

♦   Ավստրիան և Ուկրաինան առաջին անգամ հաղթահարեցին որակավորման փուլը, քանի որ նախկինում մասնակցել էին որպես ընդունող երկիր։

 

♦   Բրիտանական կղզիներից Շոտլանդիան միակ երկիրն է, որը չի որակավորվել եզրափակիչ փուլում, իսկ 2004 թվականի չեմպիոն Հունաստանը ավարտեց որակավորման փուլը իր խմբի վերջին տեղում։

 

♦   Առաջնությանը չեն մասնակցում Եվրոպայի նախկին չեմպիոններ Նիդերլանդները և Դանիան։

Խորագիր՝ #23 (1143) 22.06.2016 - 28.06.2016, Մարզաշխարհ


22/06/2016