«ՄԻՍՏՐԱԼՆԵՐԻ» ՎՐԱ ԿՏԵՂԱԿԱՅՎԵՆ ԿԱ-52 ՈՒՂՂԱԹԻՌՆԵՐ
Ռուսաստանն ու Ֆրանսիան վերջապես ստորագրել են «Միստրալ» դասի ֆրանսիական ուղղաթիռակիր երկու նավերի մատակարարման մասին պայմանագիրը, որի շուրջ բանակցություններ ընթանում էին 2009թ. սեպտեմբերից: Պայմանագրով նախատեսվում է երկու պատրաստի նավերի մատակարարում Ռուսաստանին, ինչպես նաև հետագայում ռուսական նավաշինարաններում ևս երկու նավի կառուցում: Ռուսական կողմին կփոխանցվեն նաև անհրաժեշտ տեխնոլոգիաներ, մասնավորապես, SENIT-9 մարտավարական տեղեկատվության ծովային շահագործման համակարգը:
Գործարքի արժեքը կազմել է 1,2 միլիարդ եվրո, որից 980 միլիոնը կուղղվի երկու նավերի կառուցմանը, իսկ մնացածը անձնակազմի ուսուցման և տեխնոլոգիաների արտոնագրերի վճարներն են:
«Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության ղեկավար Անատոլի Իսայկինը հայտարարել է, որ նավերի վրա կտեղակայվեն ԿԱ-52 «Ալիգատոր» ուղղաթիռներ:
Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան