ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ, ՏՂԱՆԵ՛Ր
Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ շատ հայրենանվեր երիտասարդներ կամավոր մեկնեցին առաջնագիծ՝ կանգնելու հայրենիքի պաշտպանների կողքին: Տարոն Բաղդասարյանն էլ մեկն էր այն երիտասարդներից, ովքեր կիսատ թողնելով ուսումն ու աշխատանքը` օրհասի պահին առաջինների շարքում մեկնեցին սահման:
Շնորհակալ եմ Տարոնին, մեր այն բոլոր հայրենասեր տղաներին, որոնք ապահով ու ամուր են պահում հայրենի հողնուջուրը: Արցախյան պատերազմի ժամանակ ես կորցրել եմ որդուս, եւ ինձ համար մեր զավակների արյունով է՛լ ավելի սրբացած հողի պաշտպանությունը մի այլ խորհուրդ ունի: Մեր թանկ ու հարազատ հողը պաշտպանող տղաները մեր նորօրյա հերոսներն են:
Հայրենիքը հուսալի պաշտպաններ ունի:
Արեւհատ Պետրոսյան
Էրեբունի վարչական շրջանի զոհված ազատամարտիկների
ընտանիքների միության նախագահ
Խորագիր՝ #26 (1146) 13.07.2016 - 19.07.2016, Բանակ և հասարակություն