ՎԵՐԱԴԱՐՁԵՔ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ
Օգոստոսի 5-ին Ռիո դե Ժանեյրոյի լեգենդար Մարականա մարզադաշտում կկայանա 31-րդ ամառային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը: Աշխարհի 205 երկրի շուրջ 10.500 մարզիկներ 16 օր շարունակ կպայքարեն օլիմպիական 306 մեդալների հավաքածուի համար:
Հայաստանը ամառային օլիմպիական խաղերին մասնակցում է 1956 թվականից (ԽՍՀՄ կազմում): Օլիմպիական խաղերի չեմպիոն են դարձել Հրանտ Շահինյանը, Ալբերտ Ազարյանը (եռակի), Էդուարդ Ազարյանը, Իգոր Նովիկովը (եռակի), Վլադիմիր Ենգիբարյանը, Ֆաինա Մելնիկը, Յուրի Վարդանյանը, Օգսեն Միրզոյանը եւ Լեւոն Ջուլֆալակյանը:
Անկախ Հայաստանի հավաքականների կազմում օլիմպիական չեմպիոններ են դարձել Իսրայել Միլիտոսյանը ¥ծանրամարտ), Մնացական Իսկանդարյանը ¥հունահռոմեական ըմբշամարտ), Հրաչյա Պետիկյանը ¥հրաձգություն) եւ Արմեն Նազարյանը ¥հունահռոմեական ըմբշամարտ):
Հայաստանը Ռիո դե Ժանեյրոյի 31-րդ ամառային օլիմպիական խաղերին կմասնակցի 9 մարզաձեւից: Ներկայացնում ենք օլիմպիական խաղերի մասնակից հայ մարզիկների ցանկը:
Մոնիկա Վասիլյան (լող` ազատ ոճ) – 50 մ
Վահան Մխիթարյան (լող` ազատ ոճ) – 50 մ
Հարություն Մերդինյան (սպորտային մարմնամարզություն)
Արթուր Դավթյան (սպորտային մարմնամարզություն)
Հուրի Գեբեշյան (սպորտային մարմնամարզություն)
Հովհաննես Դավթյան (ձյուդո) – 60 կգ
Արթուր Հովհաննիսյան (բռնցքամարտ) – 49 կգ
Նարեկ Աբգարյան (բռնցքամարտ) 52 կգ
Արամ Ավագյան (բռնցքամարտ) – 56 կգ
Հովհաննես Բաչկով (բռնցքամարտ)- 64 կգ
Վլադիմիր Մարգարյան (բռնցքամարտ) – 69 կգ
Նազիկ Ավդալյան (ծանրամարտ) – 69 կգ
Սոնա Պողոսյան (ծանրամարտ) – 75 կգ
Անդրանիկ Կարապետյան (ծանրամարտ) – 77 կգ
Առաքել Միրզոյան (ծանրամարտ) – 85 կգ
Սիմոն Մարտիրոսյան (ծանրամարտ) – 105 կգ
Գոռ Մինասյան (ծանրամարտ) – 105 կգ
Ռուբեն Ալեքսանյան ¥ծանրամարտ) – 105+ կգ
Հրաչիկ Բաբայան (հրաձգություն) – 10 մ
Լեւոն Աղասյան (եռացատկ)
Գոռ Ներկարարյան (հեռացատկ)
Լիլիթ Հարությունյան (արգելավազք)
Ամալյա Շարոյան ¥հեռացատկ)
Դիանա Խուբեսերյան (վազք, 200 մ)
Գայանե Չիլոյան (վազք, 200 մ)
Գառնիկ Մնացականյան (ազատ ոճ) – 57 կգ
Գեորգի Կետոեւ (ազատ ոճ) – 65 կգ
Դավիթ Սաֆարյան (ազատ ոճ) – 97 կգ
Լեվան Բերիանիձե (ազատ ոճ) – 125 կգ
Միհրան Հարությունյան (հ/հ ըմբշամարտ) – 66 կգ
Արսեն Ջուլֆալակյան (հ/հ ըմբշամարտ) – 75 կգ
Մաքսիմ Մանուկյան (հ/հ ըմբշամարտ) – 85 կգ
Արթուր Ալեքսանյան (հ/հ ըմբշամարտ) – 98 կգ
Մեր օլիմպիականներին մաղթում ենք հաջողություն:
Խորագիր՝ #29 (1149) 03.08.2016 - 09.08.2016, Մարզաշխարհ