Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ



ՀՀ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸՕգոստոսի 10-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում քաղաքացիների ընդունելության օր էր: Նախապես ցուցակագրված քաղաքացիների հերթական խմբին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Ընդունելությանը մասնակցող զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների, զոհվածների հարազատների՝ ՀՀ պաշտպանության նախարարին ուղղված դիմումներն ու հարցերը բազմաբնույթ էին և առավելապես վերաբերում էին սոցիալական, առողջական, ֆինանսական ու իրավական ոլորտներին:

Ծանոթանալով ընդունելությանը ներկայացած քաղաքացիների խնդիրներին, ինչպես նաև լսելով պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների պարզաբանումներն ու դիտարկումները` Սեյրան Օհանյանը հանձնարարել է քննարկել հնարավոր տարբերակները` ՀՀ գործող օրենսդրության և ՀՀ պաշտպանական գերատեսչության իրավասության շրջանակներում դիմումատուներին աջակցելու և դիմում-խնդրանքներին համապատասխան լուծում տալու համար:

Խորագիր՝ Նորություններ


11/08/2016