ՏՐՎԵՑ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԻ ՄԵԿՆԱՐԿԸ
3-րդ զորամիավորման ենթակա զորամասերում տեղի ունեցավ 2016թ. ուսումնական տարվա 2-րդ ուսումնական փուլի բացման հանդիսավոր արարողությունը:
Միջոցառմանը հրավիրվել էին պետական տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, ԵԿՄ Լոռու և Տավուշի մարզային վարչությունների, ռազմահայրենասիրական ՀԿ-ների, կցագրված ուսումնական հաստատությունների և համայնքային մշակութային օջախների ներկայացուցիչներ:
Համաձայն ուսումնական փուլի բացման պլանի՝ օգոստոսի 16-ից 18-ը անցկացվեցին մարտավարաշարային պարապմունքներ: Պարապմունքների ընթացքում զորամասերը ցուցաբերեցին լավ արդյունքներ` ևս մեկ անգամ ապացուցելով, որ ունակ են կատարելու իրենց առջև դրված խնդիրները: Զորամասերի հրամանատարությունը առաջնորդվելով այն գաղափարով, որ զինծառայողների մարտավարամասնագիտական բարձր պատրաստվածությամբ է պայմանավորված մարտական գործողությունների հաջող ընթացքը, ձեռնարկում են համապատասխան միջոցներ` մարտական պատրաստության գործընթացը ճիշտ պլանավորելու և դասընթացները որակյալ անցկացնելու ուղղությամբ:
Լուրեր զորամիավորումներից
Բանակային զորամիավորման թղթակցական կետի լրագրող, սերժանտ, պայմանագրային
Կարապետ ՉՈԲԱՆՅԱՆ
Խորագիր՝ #32 (1152) 24.08.2016 - 30.08.2016, Ազգային բանակ