ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԿՈՒՐՍԱՆՏՆԵՐԸ ԶԻՆՎՈՐԱԳՐՎԵԼ ԵՆ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ
Օգոստոսի 31-ին տեղի է ունեցել 2016 թվականին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետ ընդունված կուրսանտների զինվորական երդման հանդիսավոր արարողությանը, որին ներկա էին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը, ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչության պետ Մհեր Շիրինյանը, բժշկական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, կուրսանտների հարազատներ:
Արդյունավետ ուսումնառություն ու խաղաղ ծառայություն մաղթելով ապագա բժիշկներին` ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալն ու ԵՊԲՀ ռեկտորը արժևորել են ապագա ռազմական բժիշկների գիտակցաբար կատարած մասնագիտության ընտրության որոշումը` հատկապես ապրիլյան ռազմական գործողություններից հետո, ինչպես նաեւ վստահություն հայտնել, որ կուրսանտները ուսումնառության ավարտին պատվով կիրականացնեն իրենց դժվարին, բայցեւ պատվաբեր ու անգնահատելի առաքելությունը, որպես օրինակ ունենալով Արցախյան ազատամարտի ռազմադաշտում և ապրիլյան ռազմական գործողությունների ընթացքում զինվորի կյանքը փրկելու համար սեփական կյանքը վտանգած ռազմական բժիշկների հերոսությունն ու նվիրումը: