ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ԳՆԵԼ… ՌՈՒՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԱՆԿԵՐ
ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը հայտարարել է, որ պաշտպանության նախարարությունն այլևս մտադիր չէ գնել հայրենական արտադրության տանկեր, քանի դեռ դրանք չեն համապատասխանի ժամանակակից չափանիշներին:
Նա հայտնել է, որ իրենք հանդիպել են տանկաշինական գործարանների կոնստրուկտորների հետ, որոնց առաջարկած մշակումների 60 տոկոսը հին է: Մինչդեռ ամբողջ աշխարհում փոխվում է տանկային զորքերի ֆունկցիոնալ կիրառությունը, ինչպես նաև նկատվում է նրանց թվաքանակի կրճատում:
Սերդյուկովը միաժամանակ հավաստիացրել է, որ այժմ ՌԴ պաշտպանության նախարարությունը որոնում է հայրենական տանկերի արդիականացման օպտիմալ եղանակը և առաջարկում փուլ առ փուլ ձեռնամուխ լինել ռուսական նոր տանկի մշակմանը:
Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան