ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱՇՏԱԲԱՅԻՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ
Հոկտեմբերի 3-ին 4-րդ բանակային զորամիավորման զորամասերից մեկում մեկնարկեց հրամանատարաշտաբային զորավարժություն: Պլանի համաձայն՝ զորամասի անձնակազմը տագնապով դուրս եկավ մշտական տեղակայման վայրից և նախատեսված ժամկետներում զբաղեցրեց սահմանված տեղամասերը: Տեղերում բացազատվեցին կառավարման կետեր: Ստորաբաժանումներն անցան խնդիրների կատարմանը:
Ավարտական փուլին նախատեսված է անցկացնել նաև գումարտակային ցուցադրական մարտավարական զորավարժություն:
4-րդ բանակային զորամիավորման թղթակցական կետ
Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում