Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԱՊԿ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՀԵՏ



ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԱՊԿ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՀԵՏՀոկտեմբերի 12-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հանդիպումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ, ով Հայաստան է ժամանել հոկտեմբերի 14-ին կայանալիք ՀԱՊԿ անդամ պետությունների Հավաքական անվտանգության խորհրդի և ՀԱՊԿ կանոնադրային մարմինների նիստերին մասնակցելու նպատակով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկա նիստերի օրակարգային հարցերը, հատուկ ուշադրություն է դարձվել ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության ժամանակահատվածում ստանձնած գերակա խնդիրներին: Կողմերը փոխադարձ գոհունակություն են արտահայտել կատարված աշխատանքների վերաբերյալ:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում առաքելության ավարտի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել Նիկոլայ Բորդյուժային հավաքական անվտանգության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար:

Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում


13/10/2016