ԻՐԱՆԸ ՀԱԿԱՆԱՎԱՅԻՆ ՀՐԹԻՌՆԵՐ Է ՓՈՐՁԱՐԿԵԼ
Իրանում հականավային հրթիռների փորձարկումներ են իրականացվել, բոլորն էլ խոցել են նախատեսված թիրախները:
Khalij-e-Fars («Պարսից ծոց») հրթիռը կարող է խոցել հակառակորդի թիրախները մինչև 300 կմ հեռավորության վրա: Դրա ոչնչացումը զգալիորեն բարդացնում է մեծ` 3500 կմ/ժ արագությունը: Հրթիռի մարտական մասի զանգվածը 650 կգ է:
Tondar («Ամպրոպ») հրթիռը նույնպես մեծ արագություն ունի և ունակ է խոցելու մինչև 200 կմ-ի վրա գտնվող նավեր:
Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան