Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ



ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆՊաշտպանության նախարարության նախաձեռնած քննարկումների շրջանակում նոյեմբերի 16-ին ՊՆ վարչական համալիրում կայացել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հանդիպումը ՀՀ Հանրային խորհրդի անդամների հետ:

Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառած վնասների հատուցման ծրագիրը, «Ազգ-բանակ» գաղափարի կյանքի կոչման դրույթները: Տեսակետներ և կարծիքներ են փոխանակվել առաջարկվող ծրագրի ներդրման նպատակահարմարության, արդյունավետ կիրառման և կառավարման, թափանցիկ վերահսկման մեխանիզմների ձևավորման անհրաժեշտության, զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին աջակցելու գործում հասարակության պատրաստակամության և այլ հարցերի շուրջ:

Հաշվի առնելով քննարկվող նախագծի նկատմամբ հասարակայնության լայն շերտերի հետաքրքրությունը` Հանրային խորհրդի անդամներն ընդգծել են նման քննարկումների և տեսակետների փոխանակման կարևորությունը:

Խորագիր՝ Նորություններ


17/11/2016