Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ



ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄՆոյեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ նորահայտ մարտահրավերների հարցերով փոխտեղակալ Ջեյմի Շեային։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ընթացքն ու հեռանկարները։ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը բարձր է գնահատել Հայաստանի մասնակցությունը Աֆղանստանում և Կոսովոյում Դաշինքի ղեկավարած միջազգային առաքելություններին: Կողմերն արդյունավետ են գնահատել պաշտպանական  բարեփոխումների, պաշտպանական կրթության և վարժանքների, բարեվարքության և այլ բնագավառներում իրականացվող համագործակցությունն ու ՆԱՏՕ-ի խորհրդատվական աջակցությունը։ Կարևորվել է քաղաքական երկխոսության ձևաչափերի հետագա օգտագործումը Անհատական գործընկերության գործողությունների նոր ծրագրի մշակման նպատակով:

Զրույցի ընթացքում կարծիքներ են փոխանակվել նաև տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ։

Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում


21/11/2016