«ՓՈՔՐ ՏԱՆԿ»-Ը ԿՈՉՆՉԱՑՆԻ ԴԻՊՈՒԿԱՀԱՐՆԵՐԻՆ
Ռուսաստանի զինված ուժերի համազորային ակադեմիայի Օմսկի մասնաճյուղի գիտաշխատողները նոր հրաձգային ռոբոտ համակարգ են ստեղծել:
«Փոքր տանկը»` 90 սմ երկարությամբ և 40 սմ լայնությամբ, զրահապատ է, ունի հակառակորդի կենդանի ուժի հայտնաբերման ջերմացուցիչներ: Ռոբոտի վրա տեղադրված տեսախցիկից պատկերը հաղորդվում է հրամանատարական կետ, որտեղից էլ հրաձիգը ղեկավարում է գնդացրի կամ նռնականետի կրակը:
Համակարգի քաշը 110 կգ է, այն կարող է լողալ, մինչև 50 սմ բարձրությամբ արգելքներ հաղթահարել, նույնիսկ շուռ գալու դեպքում վերադառնալ նախկին դիրքը: Այն նախատեսված է դիպուկահարների և ահաբեկիչների ոչնչացման, ականազերծման համար: