ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ
Օրերս 5-րդ բանակային զորամիավորման զորամասերից մեկի մի խումբ պարտադիր ժամկետային զինծառայողներ այցելեցին Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան, որտեղ մշակութային օջախի աշխատակիցները զինծառայողներին ներկայացրին ցուցադրված պատմական և մշակութային մեծարժեք ցուցանմուշները, պատմեցին Արարատյան թագավորության փառահեղ անցյալից նշանակալի դրվագներ:
Էրեբունի բերդ-ամրոցում զինվորները հատկապես մեծ հետաքրքրությամբ թանգարանի գիտաշխատողների հետ քննարկեցին Հին աշխարհի զինանոցն ու ռազմական կարգը, հետաքրքրվեցին, թե ռազմավարական տեսանկյունից որքանով են ապահով եղել մեր նախնիների կառուցած պաշտպանական շինությունները:
Կարևորելով նմանատիպ այցելությունների դերը երիտասարդների հայրենաճանաչության եւ պատմամշակութային ժառանգության պահպանման գործում՝ արգելոց-թանգարանի տնօրինությունը զինծառայողների նոր խմբեր ընդունելու պատրաստակամություն հայտնեց:
5-րդ բանակային զորամիավորման թղթակցական կետ
Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում