ՔՆՆԱՐԿՈՒՄ ՊՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ
ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի նախաձեռնությամբ դեկտեմբերի 16-ին «Էրեբունի պլազա» կենտրոնում տեղի է ունեցել հերթական կլոր-սեղան քննարկումը՝ նվիրված մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարության ստանձնած պարտավորությունների կատարմանը: Միջոցառումն անցկացվել է ԱՄՆ դեսպանության օժանդակությամբ, «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի իրականացրած ծրագրի շրջանակում: Քննարկմանը ներկայացվել է թրաֆիքինգի դեմ պայքարին խաղաղապահների ներգրավման միջազգային փորձը, անդրադարձ է եղել ՀՀ զինված ուժերում հարկադիր աշխատանքի դեմ պայքարի միջոցներին, քննարկվել են նաև կատարված հետազոտությունների արդյունքները, ու ներկայացվել են առաջարկություններ:
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ՊՆ ստորաբաժանումների ներկայացուցիչներ, փորձագետներ:
Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում