Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՔՈԼԵՋՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԵՆ ՀԱՅ-ՀՈՒՆԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ



ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՔՈԼԵՋՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ԵՆ ՀԱՅ-ՀՈՒՆԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Պաշտոնական այցով Հունաստանի Հանրապետություն այցելած ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը դեկտեմբերի 19-ին հանդիպել է Հունաստանի խորհրդարանի Ազգային պաշտպանության և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Կոնստանտինոս Դուզինասի հետ, որի ընթացքում քննարկվել են հայ-հունական երկկողմ համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր: Կողմերն ընդգծել են երկու պետությունների օրենսդիր և գործադիր մարմինների փոխգործակցության բարձր մակարդակը:

Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է Հունաստանի ազգային պաշտպանության քոլեջում: Վիգեն Սարգսյանը քոլեջի ունկնդիրների և պրոֆեսորադասախոսական կազմի առջև հանդես է եկել դասախոսությամբ` ներկայացնելով  հայ-հունական ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության առաջնահերթությունները, տարածաշրջանային անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները: ՀՀ պաշտպանության նախարարը պատասխանել է նաև քոլեջի ունկնդիրների հարցերին:

Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում


20/12/2016