ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ, ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐ
Գնդապետ Լևոն Հովհաննիսյանի հրամանատարությամբ գործող զորամասում դեկտեմբերի 21- 22-ը անցկացվեցին նորակոչիկների համալրման հարցերով նախնական զինվորական պատրաստության ղեկավար կազմի հետ հրահանգչամեթոդական պարապմունքներ:
Քննարկվեցին նորակոչիկ զինծառայողների դիմավորման, ընդունման աշխատանքների կազմակերպման, զորանոցների կահավորման, կենցաղային պայմանների ապահովման եւ այլ թիկունքային ու իրավական հարցեր:
Հարց ու պատասխանի աշխույժ մթնոլորտում անցկացված ելույթներն ամփոփեց գնդապետ Արթուր Թումանյանը՝ բարի գալուստ մաղթելով նորակոչիկներին, հավաստիացրեց, որ զորամասը թե մարտական, կարգապահական ու կենցաղային, թե տնտեսական պատրաստվածության ու կոլեկտիվ համերաշխության տեսանկյունից ամբողջապես պատրաստ է դիմավորելու նորակոչիկներին, նրանց ծանոթացնելու զորամասի առօրյային՝ վարվեցողության կանոններից մինչև անձնական շփումներ: Միաժամանակ զորամասի և ԲԿ վարչակազմի սպաները, նորակոչիկների անմիջական հրամանատարները պատրաստ են լսելու նորակոչիկների ծնողներին ու հարազատներին եւ նրանց հետ պահպանել անմիջական կապ՝ հարկ եղած դեպքում քննարկելու ցանկացած հուզող հարց՝ ի նպաստ բոլոր նորակոչիկների խնդիրների լուծման:
1-ին ԲԿ թղթակցական կետ
Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում