ՇԱՐԱՅԻՆ ՍՏՈՒԳԱՏԵՍ
Դեկտեմբերի 19-ին 4-րդ բանակային զորամիավորման ենթակա զորամասերից մեկում մեկնարկեցին 2016 թվականի ուսումնական տարվա երկրորդ փուլի ամփոփիչ ստուգումները՝ զորամիավորման հրամանատարի ղեկավարությամբ: Միջոցառման մեկնարկին անցկացվեց շարային ստուգատես, որի նպատակը զինծառայողների հանդերձանքը, արտաքին տեսքը, ամրակցված զենք-զինամթերքը, սպառազինությունը և ռազմական տեխնիկան ստուգելն էր:
Ամփոփիչ քննությունների և ստուգարքների ընթացքում անձնակազմը կցուցադրի ուսումնական փուլի ընթացքում ձեռք բերած տեսական և գործնական գիտելիքները: