ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ «ՏՈՐՆԱԴՈ» Է ԳՆՈՒՄ
2011թ. ՌԴ պաշտպանության նախարարությունը ցամաքային զորքերի համար կգնի «Տորնադո» ռեակտիվ հրետանային կայանքներ:
Այս կայանքներն ունեն տեղորոշման, ուղղորդման, նշանառության ավտոմատացված համակարգեր, զինամթերքը սովորականից ավելի մեծ հզորության է:
Ցամաքային զորքերի համալրումը ռեակտիվ կայանքներով երկրի զինված ուժերում համարում են հակառակորդի կրակային խոցման հնարավորությունները ավելացնելու հիմնական ուղղություններից մեկը:
Այժմ ռուսական բանակի սպառազինության մեջ են «Գրադ», «Ուրագան» և «Սմերչ» ռեակտիվ հրետանային կայանքներ:
Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան