Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄՆ-Ը ԶԻՆՈՒՄ Է ԻՐԱՔԻՆ



Իրաքը բանակցություններ է վարում ԱՄՆ հետ F-16 կործանիչներ և ՀՕՊ համակարգեր գնելու վերաբերյալ:

Այս տարի Իրաքը 1 անգամ արդեն դադարեցրել է ռազմական տեխնիկայի գնման գործընթացը, սակայն այժմ այն վերսկսելու ցանկություն է հայտնել` պատվիրելով կրկնակի շատ` 36 կործանիչներ: Մասնագետները նման որոշումը կապում են երկրի նավթային եկամուտների աճի, ինչպես նաև ամերիկացիների հեռանալուց հետո օդային տարածքի պաշտպանությունն ապահովելու անհրաժեշտության հետ:

Ամերիկացիներն իրենց հերթին մի քանի միլիարդ դոլար արժողությամբ գործարք կնքելով` ցանկանում են իրենց զինվորականների` Իրաքից հեռանալուց հետո էլ ավելի ամրապնդել 2 պետությունների համագործակցության հիմքերը, ինչպես նաև չեզոքացնել տարածաշրջանում Իրանի ունեցած հավակնությունները: Միաժամանակ ԱՄՆ-ում մտահոգված են, որ F-16 ինքնաթիռներում կիրառվող գաղտնի տեխնոլոգիաները չփոխանցվեն Իրանին:

Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան


14/07/2011