Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳՈՐԾԱՐԿՎԵԼ Է «ԹԵԺ ԳԻԾԸ»



ԳՈՐԾԱՐԿՎԵԼ Է «ԹԵԺ ԳԻԾԸ» ՀՀ պաշտպանության նախարարությունում գործարկվել է «Թեժ գիծ» ծառայությունը: Այսուհետ յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 09.00-ից երեկոյան 18.00-ն 1-28 անվճար հեռախոսահամարով քաղաքացիները կարող են ներկայացնել զինված ուժերին վերաբերող իրենց խնդիրները:

Շուտով քաղաքացիները հնարավորություն կունենան նաև ոչ աշխատանքային ժամերին 1-28 հեռախոսահամարին անվճար հեռախոսազանգի միջոցով փոխանցել հաղորդագրություն և հետադարձ կապի համար կոնտակտային տվյալներ:

Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում


11/01/2017