ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ՝ ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ…
Ընդամենը օրեր անց ես կմիանամ իմ ծառայող եղբայրներին եւ պատիվ կունենամ կրելու հայրենիքի պաշտպանի վեհ կոչումը…
Հայրենասիրությունը իմ, եղբայրներիս, յուրաքանչյուր հայի արյան մեջ է: Մեր ոգին անկոտրում է Չաուշի, Անդրանիկի, Նժդեհի, մեր նորօրյա հերոսների օրինակով դաստիարակվելու շնորհիվ: Խոնարհվում եմ մարտական դիրքերում հայրենիքի սահմանները պաշտպանելիս հերոսաբար զոհված տղաների ծնողների առջեւ: Ձեր վիշտը մեծ է, հպարտությունը՝ առավել: Սուրբ գործի համար ընկած ձեր որդիներն անմահ են, նրանք մեր մեջ են, մեր շարքերում եւ շարունակելու են իրենց կռիվը:
Ես, եղբայրներս՝ մեր սերունդը բոլորս էլ ձեր որդիներն ենք, մեր քաջ նախնիների արժանի հետնորդները: Այժմ էլ մեր հերթն է ծառայելու եւ մեր պարտքը տալու ՀԱՅՐԵՆԻՔԻՆ: Պատրաստ ենք կանգնելու թշնամու առաջ՝ հաղթելու եւ ապրելու համար…
ԱՐԵՎՇԱՏՅԱՆ ԳՈՌ
Խորագիր՝ #01 (1172) 11.01.2017 - 17.01.2017, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում