Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ԵՐԿՕՐՅԱ ՀԱՎԱՔ



ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ԵՐԿՕՐՅԱ ՀԱՎԱՔՀունվարի 12-ից 13-ը ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է զինված ուժերի սպա-իրավաբանների երկօրյա հավաք, որի ընթացքում ամփոփվել են 2016 թ. ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքները:

ՀՀ և ԼՂՀ զինված ուժերի փոխգործակցության շրջանակում հավաքին մասնակցել են նաև պաշտպանության բանակի ներկայացուցիչները:

Ողջունելով հավաքի մասնակիցներին՝ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանն ընդգծել է, որ հետևողական աշխատանքի արդյունքում տարեցտարի ակնհայտորեն բարձրանում է զորամասային օղակում ներգրավված իրավաբանների ծառայության որակը: Ըստ այդմ՝ նոր ուսումնական տարվա ընթացքում անհրաժեշտ է կրկնապատկել ջանքերը և անել հնարավորը նոր մարտահրավերներին ու զարգացումներին դիմագրավելու, առաջադրված խնդիրները պատշաճ կատարելու համար:

Հաշվետվությունների, ինչպես նաև հարց ու պատասխանի միջոցով մատնանշվել են արձանագրված հաջողություններն ու բացթողումները, հստակեցվել են 2017 թ. անելիքները, որոնց առնչությամբ տրվել են  համապատասխան հանձնարարականներ:

Երկօրյա հավաքի ավարտին զինված ուժերի անձնակազմի իրավական ուսուցման գործում ունեցած նշանակալի ներդրման, ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար մի շարք զորամասերի սպա-իրավաբաններ խրախուսվել են պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի և պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանի հրամաններով:

Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում


16/01/2017