Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԻԵՎՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՍՏԵՂԾԵԼ ՌՈՒՍ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԽԱՂԱՐԱՐԱՐ ՈՒԺԵՐ



ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նիկոլայ Մակարովի Կիև կատարած այցի ընթացքում նման առաջարկությամբ հանդես են եկել Ուկրաինայի պաշտպանության նախարար Միխայիլ Եժելը և զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Գրիգորի Պեդչենկոն:

Այժմ 476 ուկրաինական խաղաղապահներ մասնակցում են տասնմեկ միջազգային խաղարարար գործողությունների:

ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը վստահեցրեց, որ նման ծրագիր կա և անհրաժեշտ է այն իրականություն դարձնել՝ որպես համագործակցության հնարավոր օրինակ նշելով ռուսաստանյան զինծառայողների և ուկրաինական ծովային հետևակայինների համատեղ ծառայությունը Աֆրիկյան Եղջյուրի շրջանում, ինչպես նաև ռուս-ուկրաինական բազմանպատակային ստորաբաժանման ստեղծումը:

Խորագիր՝ Նորություններ


15/07/2011