ԻՍՐԱՅԵԼԸ ԿՍՏԵՂԾԻ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՀՕՊ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Իսրայելը որոշել է ստեղծել աշխարհում ամենաարդյունավետ ՀՕՊ համակարգը: Շուտով պատրաստ կլինի քառաստիճան ՀՕՊ համակարգի պլանը, որի իրագործումը Իսրայելը կդարձնի ցանկացած հրթիռային հարձակումից աշխարհում լավագույնս պաշտպանված պետություն:
Գործընթացը կավարտվի մինչև 2015թ. և կարժենա 2,5 միլիարդ դոլար:
Առաջին և երկրորդ աստիճաններում գործող կայանները կկարողանան ոչնչացնել հակառակորդի բալիստիկ հրթիռները: Երրորդ աստիճանի հակահրթիռները կվնասազերծեն հեռահար հրետանու արկերը, ցամաքից և ծովից արձակված հրթիռները: Չորրորդ աստիճանը կկազմեն փոքր և միջին հեռավորության գործողության շառավղով «Երկաթե գմբեթ» կայանները:
Բոլոր բաղկացուցիչ մասերը կհամալրվեն ամերիկյան և իսրայելական տիեզերական արբանյակների միացյալ ցանցին կապված ռադարներով:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական