Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՐՏԱԿՈՉ



ՄԱՐՏԱԿՈՉԱյս ՄԱՐՏԱԿՈՉԸ հունվարի 28-ի լույս 29-ի գիշերը դաժանաբար սպանված 19-ամյա կուրսանտի ուսանողական վերջին գրավոր աշխատանքն է: Հայկազ Բարսեղյանը բարձր առաջադիմությամբ ավարտել էր Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը, մի քանի ամիս ծառայել ազգային բանակում, այնուհետեւ ընդունվել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան:

 

ՄԱՐՏԱԿՈՉ

 

Հարգելի՛ զինակիցներ,

Այսօր մեզ սպասում է շատ ծանր մարտ, որից կախված կլինի մեր հետագա ճակատագիրը: Եվ այսօր այն օրն է, երբ պետք է հավաքենք մեր բոլոր ուժերը, որպեսզի ճաշակենք հաղթանակի համը թշնամու որջում… Եթե ոչ՝ ստիպված կլինենք ճաշակելու մեզ հասած պարտության դառնությունը:

Այսօր ինձ պետք չեն տղաներ, որոնք եկել են զոհվելու հանուն հայրենիքի, այլ պետք են տղաներ, որոնք եկել են հաղթելու եւ ապրելու, որպեսզի ծաղկեցնեն հայրենիքը:

Մենք չպետք է մտածենք հակառակորդի քանակի եւ զենքի մասին, քանի որ մեր բանակն ունի աշխարհի ամենահզոր զենքը, որի մասին թշնամին գաղափար անգամ չունի. զենք, որն առկա է յուրաքանչյուրիս սրտում եւ մտքում:

Խորագիր՝ #03 (1174) 25.01.2017 - 31.01.2017, Ճակատագրեր


25/01/2017