ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ
Հուլիսի 19-ից 20-ը Վաշինգտոնում կայանալիք հայ-ամերիկյան երկկողմ պաշտպանական խորհրդակցություններին մասնակցելու նպատակով ԱՄՆ-ում է գտնվում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը: Պաշտպանական խորհրդակցությունների ընթացքում նախատեսվում են հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության հարցերին առնչվող քննարկումներ և հանդիպումներ ԱՄՆ պաշտպանության քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Միշել Ֆլոուրնոյի (Michele Flournoy), պաշտպանության քարտուղարի միջազգային անվտանգության հարցերով օգնական Ալեքսանդր Վերշբոյի (Alexander Vershbow), ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալի օգնական Սելեսթե Վոլանդերի (Celeste Wallander) և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Խորագիր՝ Նորություններ