Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌՈՒՍՆԵՐԸ «ԹԱՅՖՈՒՆ» ՆՈՐ ԶՐԱՀԱՄԵՔԵՆԱ ԵՆ ՍՏԵՂԾԵԼ



«Պողպատի գիտահետազոտական ինստիտուտ» ռուսական ընկերությունում ստեղծել են «Թայֆուն» պայմանական անվանումով բազմանպատակ զրահամեքենաների առաջին նմուշները:
Նոր զրահամեքենայի պաշտպանվածությունը զգալիորեն գերազանցում է ռուսական և արտասահմանյան օրինակների տվյալները: Տեխնոլոգիական շատ լուծումներ ռուս մասնագետները ոլորտում առաջին անգամ են կիրառել, ինչպես օրինակ` համակցված կերամիկական զրահ, հակաականային պաշտպանության նոր մեթոդներ` անձնակազմը և դեսանտը ականներից պաշտպանող նստատեղերով, խոշոր տրամաչափի զինատեսակներից պաշտպանող ապակիներ և այլն:
Ընկերության նախագահ, գիտական տնօրեն, պրոֆեսոր Վալերի Գրիգորյանի գնահատմամբ զինվորականների պատվերները լիարժեք կատարվել են հայրենական ձեռնարկություններում մշակված զրահապատման նոր տեխնոլոգիաների շնորհիվ:
«Պողպատի գիտահետազոտական ինստիտուտ» ԲԲԸ-ն Ռուսաստանում պաշտպանական համակարգեր նախագծող և արտադրող խոշորագույն ընկերությունն է: Այստեղ են պատրաստվում զրահաբաճկոններ, սաղավարտներ, պայթյունը տեղայնացնող վահանակներ, ծանր ու թեթև զրահատեխնիկայի պաշտպանության միջոցներ և այլն:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


19/07/2011