Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԾԱՌԱՅՈՒՄ ԵՆՔ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ



ԾԱՌԱՅՈՒՄ ԵՆՔ ՀԱՅՐԵՆԻՔԻՆՔարվաճառի բարձրաբերձ լեռների հետ իմ սիրտը կապված էր վաղուց: Այստեղ տեղի ունեցած հերոսական մարտերի մասին բազմիցս լսել էի, իսկ առաջին անգամ պատմական այս հողի վրա բախտ ունեցա կանգնելու, երբ եղբայրս էր զինվորական երդում ընդունում: Փոխվել են ժամանակները, այժմ հայոց բանակի պատվաբեր համազգեստը կրում եմ ես, եւ զինվորական երդում ընդունելու հերթն իմն է: Կա՞ արդյոք ավելի պատվաբեր գործ, քան հայրենիքի, հայրենի հողի պաշտպանության շարքերում լինելը: Այստեղ` Քարվաճառում, զինվորների մարտական ոգին անկոտրում է: Մեր կողքին են խստապահանջ եւ հոգատար հրամանատարները, որոնք իրենց ողջ գիտակից կյանքը նվիրել են բանակաշինությանը:  Նրանց անձնվեր աշխատանքի շնորհիվ հայրենասիրությունն ու խիզախությունը հաստատուն արժեքներ են դարձել մեր զորամասում: Չկա առավել պատասխանատու եւ հպարտ զգացողություն, քան այն, երբ զենքը կրծքիդ կանգնած ես շարքում եւ պատրաստվում ես երդվել հանուն հայրենի հողի պաշտպանության: Այն հողի, որը մեզ է հասել մեր ծնողների, մեր պապերի արյան գնով: Մենք մեր ավագ եղբայրների արժանի հետնորդներն ենք եւ պատրաստ ենք փառքով շարունակելու այն գործը, որը նրանք սկսել են, որի համար կռվել եւ զոհվել են: Մենք գիտակցում ենք հայրենիքի հանդեպ ստանձնելիք պարտավորությունների ու պարտականությունների ողջ պատասխանատվությունը եւ պատրաստ ենք պատվով կրելու հայոց հաղթական բանակի զինվորի համազգեստը:

ԳՈՌ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

շարքային

Խորագիր՝ #06 (1177) 15.02.2017 - 21.02.2017, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


15/02/2017