ՆԱՏՕ-Ի ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԽՈՒՄԲՆ ԱՅՑԵԼԵՑ ՀՀ ՊՆ ՊԱՀՀ
ՆԱՏՕ-ի պաշտպանական կրթության զարգացման ծրագրի փորձագետների խումբը փետրվարի 15-ին այցելեց ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան: Կարևորելով Հայաստանում իրականացվող պաշտպանական կրթության բարեփոխումների գործընթացում ՆԱՏՕ-ի փորձագիտական խմբի ցուցաբերած աջակցությունը՝ ՊԱՀՀ-ի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը նշեց, որ 2014 թվականին մեկնարկած ՀՀ պաշտպանության ռազմավարական երկրորդ վերանայման նպատակը ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության վերանայումն է:
Այնուհետև հյուրերին ներկայացվեցին 2016 թ. մարտին փորձագետների խմբի՝ ՊԱՀՀ կատարած այցից հետո համալսարանի գործունեության հիմնական ուղղություններն ու կատարված աշխատանքը:
ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան
Խորագիր՝ Նորություններ