Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵԱՀԿ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ



ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵԱՀԿ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆՓետրվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ ավստրիական նախագահության՝ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Գյունտեր Բեխլերին։

ՀՀ պաշտպանության նախարարը Հայաստանի աջակցությունն է հայտնել ավստրիական նախագահության հռչակած առաջնահերթություններին` ուղղված հակամարտությունների կարգավորմանը, լարվածության թուլացմանն ու փոխվստահության մթնոլորտի վերականգմանը։

Ներկայացնելով հայ-ադրբեջանական շփման գծում տիրող մտահոգիչ իրավիճակը՝ Վիգեն Սարգսյանը կարևորել է զինադադարի խախտման դեպքերի միջազգային հետաքննության մեխանիզմի ձևավորմանն ուղղված ջանքերը, ինչպես նաև ընդգծել է Ադրբեջանի կողմից սպառազինությունների վերահսկման միջազգային բոլոր պարտավորությունների ոտնահարելու վերաբերյալ միջազգային հանրության դատապարտման անհրաժեշտությունը։

Անդրադառնալով Երևանում ԵԱՀԿ գրասենյակի շուրջ ստեղծված բարդ իրավիճակին՝ Վիգեն Սարգսյանը արժևորել է թե՜ գրասենյակի և թե՜ առհասարակ կազմակերպության դերակատարությունը Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների զարգացման, ընտրական համակարգի արդիականացման և մարդու իրավունքների բարելավման գործում։ Շեշտելով, որ Հայաստանի համագործակցությունը ԵԱՀԿ հետ հիմնված է արժեքների և սկզբունքների հիման վրա, պաշտպանության նախարարը անթույլատրելի է համարել գրասենյակի գործունեության կասեցման և ԵԱՀԿ կազմակերպության վարկաբեկման Ադրբեջանի նախաձեռնություններն ու շանտաժի քաղաքականությունը։

ԵԱՀԿ նախագահության ներկայացուցիչը վերահաստատել է ԼՂ հակամարտության կարգավորմանն ու լարվածության թուլացմանն ուղղված կազմակերպության ջանքերի ակտիվացման, կազմակերպության հեղինակության պահպանման անհրաժեշտությունը՝ հույս հայտնել, որ երևանյան գրասենյակի շուրջ ստեղծված բարդ իրավիճակը կհանգուցալուծվի ԵԱՀԿ և Հայաստանի շահերին համապատասխան։

Զրուցակիցները կարծիքներ են փոխանակել նաև Հայաստանում կայանալիք առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ համագործակցության մեխանիզմների շուրջ։

Խորագիր՝ Նորություններ


23/02/2017