Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄԵՐԻԿՅԱՆ ՕԴՈՒԺԸ ԿՀՍԿԻ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ և ԼԵՀԱՍՏԱՆԻ ԵՐԿԻՆՔԸ



Ֆուտբոլի 2012 թ. Եվրոպայի առաջնության ընթացքում Լեհաստանի և Ուկրաինայի օդային տարածքը կհսկեն ամերիկյան ռազմական ինքնաթիռները, որոնք այս երկուշաբթի երկու պետությունների ռազմաօդային ուժերի հետ միասին սկսեցին «Անվտանգ երկինք-2011» 12-օրյա համատեղ զորախաղերը:

Միջազգային ռազմաօդային զորախաղերի ընթացքում երեք պետությունների մարտական ավիացիան կմշակի մարզադաշտերի վրա օդային հարձակումների հակազդման մարտավարությունը:

Ուկրաինայի պատմության մեջ առաջին միջազգային ռազմաօդային զորավարժություններին ամերիկյան կողմից մասնակցում են F-16 և ռազմատրանսպորտային ինքնաթիռներ, ինչպես նաև ԱՄՆ ազգային գվարդիայի ավիացիոն կործանիչ զորամասերից մեկի 120 հոգանոց անձնակազմը:

Խորագիր՝ Նորություններ


20/07/2011