ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՇԱՐԺԻՉՆԵՐ ՉԵՆ ԱՐՏԱԴՐԻ
«Ռուսաստանի ուղղաթիռներ» ընկերությունը հրաժարվել է Ուկրաինայի հետ համատեղ շարժիչներ արտադրել «Անսատ» ուսումնական ուղղաթիռների համար:
Նախկինում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն ռուսական կողմը ուկրաինական «Մոտոր-Սիչ» ընկերության հետ պետք է արտադրեր МС-500В շարժիչներ, որոնք պետք է փոխարինեին ամերիկյան Pratt & Whitney ընկերության PW-207 ուժային համակարգերը:
Առայժմ նման որոշման պատճառները հայտնի չեն: Ռուսաստանում գործող` մինչև 2015թ. ավիաարդյունաբերությունը զարգացնելու ռազմավարության համաձայն երկրի տարածքում ուղղաթիռային շարժիչների ամբողջական արտադրություն է կազմակերպվելու:
Խորագիր՝ Նորություններ