ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը հանդիպել է ռուսաստանյան բարձրագույն ուսումնական հաստատությունների հայ ուսանողների հետ:
Հանդիպման ընթացքում Վիգեն Սարգսյանը խոսել է հայ-ռուսական ռազմավարական գործընկերության, ՀՀ զինված ուժերում իրականացվող բարեփոխումների և առաջիկա ծրագրերի վերաբերյալ: Պաշտպանության նախարարն ուսանողներին ներկայացրել է իր նախաձեռնությունը, ըստ որի՝ ռուսաստանյան բուհերում որոշակի մասնագիտացում ձեռք բերած երիտասարդները գրավիչ պայմաններով կարող են աշխատանք գտնել հայաստանյան ռազմաբժշկական հաստատություններում։
Վիգեն Սարգսյանը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցների հարցերին: