Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԴԵՍԱՆՏԱՅԻՆՆԵՐԸ ԿՏԵՂՈՐՈՇՎԵՆ ԱՐԲԱՆՅԱԿԱՅԻՆ ԿԱՊՈՎ



ՌԴ օդադեսանտային զորքերի զինծառայողների հանդերձանքը կհամալրվի ԳԼՈՆԱՍՍ նավիգացիոն համակարգին միացած սարքերով:

Արբանյակային կապի շնորհիվ հրամանատարը ղեկավարման էկրանի վրա կտեսնի զինվորին, կիմանա ստորաբաժանման գտնվելու վայրը, ինչի շնորհիվ կբարձրանա զորքերի ղեկավարման արդյունավետությունը: Տվյալ տեղեկատվությունը ավտոմատ կփոխանցվի դիվիզիայի հրամանատարին:

Կներդրվեն նաև էլեկտրոնային քարտեզներ, որոնց զուգահեռ կշարունակվի սովորական տեղագրական քարտեզների կիրառումը:

Զինվորականների կողմից նոր համակարգին ներկայացվող հիմնական պահանջը գործածության պարզությունն է և երկարատև ուսուցանման անհրաժեշտության բացակայությունը:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


02/08/2011