ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԶՈՐԱՄԱՍԵՐ
Օրերս 5-րդ զորամիավորման զորամասերում կազմակերպվել են տարաբնույթ միջոցառումներ. զինծառայողների ընտանիքների անդամների այցելություններ զորամասեր, մրցույթներ ընտանիքների անդամների մասնակցությամբ, մշակութաժամանցային տարբեր միջոցառումներ:
Առանց բացառության բոլոր զորամասերում միջոցառումներն անցել են բարձր կազմակերպվածությամբ, ուրախ եւ մրցակցության ակտիվ ոգով, գունդը կարծես թե վերածվել էր մի մեծ ընտանիքի:
Այդ օրը զորամաս էին այցելել 3-15 տարեկան երեք տասնյակից ավելի զինծառայողների երեխաներ, ինչպես նաեւ սպաների եւ ենթասպաների կանայք:
Նախ զինծառայողների ընտանիքները ծանոթացան հայրիկների եւ մայրիկների ծառայության պայմաններին, այնուհետեւ կրակեցին հրաձգային զենքերից, իսկ պարտադիր ժամկետային զինծառայողների հետ հանդիպման ժամանակ յուրաքանչյուրը ցուցադրեց իր ունակությունը՝ բանաստեղծություններ եւ երգեր նվիրելով հայ զինվորներին:
Հաճելի էր հատկապես երեխաների հետաքրքրությունը զենքերի նկատմամբ, յուրաքանչյուրը ցանկանում էր նկարվել հայ զինվորի հագուկապով: Միջոցառման երկրորդ փուլում կազմակերպվեց մրցույթ ընտանիքի անդամների միջեւ, հաղթողները խրախուսվեցին պատվոգրերով եւ շնորհակալագրերով: Երեխաները իրենց ակտիվությամբ բարձր տրամադրություն հաղորդեցին զորամասին եւ ապահովեցին տոնական բարձր տրամադրությունը:
5-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ԹՂԹԱԿՑԱԿԱՆ ԿԵՏ
Խորագիր՝ #22 (1193) 07.06.2017 - 13.06.2017, Բանակ և հասարակություն