Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԼԻՍՏԻԿ» ՊԱՐԱՇՅՈՒՏԸ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ Է ԴԵՍԱՆՏԱՅԻՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ



Մոսկվայի` պարաշյուտների պատրաստման գիտահետազոտական ինստիտուտի մասնագետները օդադեսանտային զորքերի համար նախատեսված «Լիստիկ» նոր պարաշյուտ են ստեղծել:

Գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր տնօրենի տեղակալ Յուրի Նազարենկոն հայտնել է, որ «Լիստիկն» արդեն փորձարկում են հմուտ պարաշյուտիստները:

Նոր պարաշյուտը հնարավորություն է տալիս օդում շրջադարձեր կատարել, ընթանալ քամու ուղղությամբ և հակառակ, անվտանգ վայրէջք կատարել: Այն ավելի թեթև է կշռում, քան ներկայումս օդադեսանտային զորքերում կիրառվող Դ-10 պարաշյուտը: Բացի այդ, վերջինս նախատեսված է 140 կգ ծանրության համար, իսկ «Լիստիկը»` 165 կգ:

Նոր պարաշյուտի նախագծումն իրականացվում է ինստիտուտի սեփական միջոցներով, քանի որ ՌԴ պաշտպանության նախարարությունը դադարեցրել է ծրագրի ֆինանսավորումը:

Ֆինանսավորումը վերականգնելու դեպքում արդեն 1,5 տարի հետո հնարավոր կլինի սկսել սերիական արտադրությունը:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


03/08/2011