ԱԿՈՒՍՏԻԿ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԿՀԱՅՏՆԱԲԵՐԻ ԴԻՊՈՒԿԱՀԱՐՆԵՐԻՆ
«Ռեյնմետալ» ընկերությունը մշակել է դիպուկահարների հայտնաբերման ASLS ակուստիկ նոր համակարգ:
Վերլուծությունների էլեկտրոնային սխեմաների և էկրանի հետ համակցված ալեհավաքն ու միկրոֆոնները տեղադրվում են զրահամեքենայի ներսում: Հակառակորդի դիպուկահարի կրակոցի ժամանակ համակարգը ակուստիկ և տեսողական եղանակներով տեղեկացնում է անձնակազմին, էկրանի վրա արտացոլում հայտնաբերման գործընթացը:
Տեղորոշման տվիչները ճշգրիտ տվյալներ են հաղորդում նույնիսկ զրահամեքենայի ընթացքի ժամանակ:
ASLS-ը նաև հնարավոր է համատեղել որոշակի հեռավորության վրա գտնվող սպառազինության համակարգի հետ, փոխանցել հրաձիգի դիրքավորման մասին տվյալներ, որոնք կօգտագործվեն վերջինիս վնասազերծելու համար:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական