ԱՆՕԴԱՉՈՒ ԱՊԱՐԱՏԸ «ՀԱՔԵՐԱՅԻՆ ԸՆԴՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՈՒՆԻ
ԱՄՆ-ում ավիամոդելավորման խանութի սեփականատեր Մայք Թեյսին և ռազմաօդային ուժերի նախկին ինժեներ Ռիչարդ Փերկինսը WASP անվանումով անօդաչու թռչող ապարատ են ստեղծել:
180 սմ երկարությամբ, թևերի նույնքան բացվածքով ապարատը կշռում է ընդամենը 6,5 կգ: Այն բավականաչափ փոքր է ռադարների էկրանին չերևալու, որոշ դեպքերում էլ մեծ թռչունի տեղ անցնելու համար:
WASP-ի վրա տեղադրված է բարձր ճշգրտության տեսախցիկ, GPS համակարգ, ինչի շնորհիվ նախապես կազմվում է թռիչքի ուղերթը, օպերատորը հեռակառավարումը միացնում է միայն եղանակային և տեղանքային խիստ բարդ պայմաններում:
Սակայն անօդաչուի գլխավոր առավելությունը «հաքերային ընդունակություններն են»: Մինի-համակարգիչը կարողանում է կոտրել Wi-Fi և GSM ցանցերը, գաղտնի տեղեկություններ հավաքել այդ պահին ցանցերին միացած հաճախորդների մասին:
Խորագիր՝ Նորություններ