ԱՄԵՐԻԿՅԱՆ ԲԱՆԱԿԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՄԱՐՏԱԿԱՆ ՌՈԲՈՏԻՑ
ԱՄՆ զինվորական հրամանատարությունը դադարեցրել է MULE ARV մարտական ռոբոտի մշակման ծրագիրը: Ռոբոտը նախատեսված էր հետախուզության, դիտարկման, ինչպես նաև հակառակորդին կանխարգելիչ հարվածներ հասցնելու համար:
Ամերիկյան Lockheed Martin ընկերությունը նախապես ծրագրում էր ստեղծել ռոբոտի 3 տեսակ` տրանսպորտային, սակրավորային և զինված: Առաջին երկուսից հրաժարվել են դեռ նախորդ տարի, այժմ էլ հերթը երրորդ մոդելինն է:
MULE ARV-ն ստեղծվում էր 2009թ. փակված «Ապագայի մարտական համակարգեր» ծրագրի շրջանակներում: Նոր պահանջներով նախապատվությունը տրվել է օդադեսանտավորման հնարավորություններ ունեցող մեքենաներին:
Խորագիր՝ Նորություններ