ԱՆՕԴԱՉՈՒ ԱՊԱՐԱՏԸ ԿՓՈԽԱՐԻՆԻ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԻՆՔՆԱԹԻՌԻՆ
RQ-4 Global Hawk անօդաչու ապարատը կփոխարինի 1957թ. ԱՄՆ ռազմաօդային ուժերի սպառազինությունում կանգնած U-2 Dragon Lady հետախուզական ինքնաթիռներին: Այժմ Global Hawk-ը մարտական կիրառման փորձարկումներ է անցնում:
Անօդաչուի մշակումն իրականացվում է 2000թ.: Ծրագրի ընդհանուր արժեքը 12 միլիարդ դոլար է: Այդ միջոցներով զինվորականները նախատեսում են ավարտել բոլոր փորձարկումները և սպառազինության վերցնել 55 անօդաչու ապարատ:
RQ-4 բարձունքային ռազմավարական անօդաչու ապարատը մինչև 800 կմ/ժ արագություն կարող է բացել: Թռիչքի հեռավորությունը 24,9 հազար կմ է, առավելագույն բարձրությունը` 19,8 հազար մետր: Օդում կարող է մնալ 36 ժամ: Տեղադրված են բարձր ճշգրտության սենսորներ, ռադիոէլեկտրոնային պայքարի, հետախուզության համակարգեր և այլ մասնագիտական սարքավորումներ:
Համեմատության համար նշենք, որ U-2 հետախուզական ինքնաթիռի արագությունը 805 կմ/ժ է, թռիչքի հեռավորությունը 10,3 հազար կմ է, առավելագույն բարձրությունը` 21,3 հազար մետր: Թռիչքի տևողությունը 12 ժամ է:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական