ԿԱՐԳՈՒԿԱՆՈՆԸ ԿՊԱՀՊԱՆԻ ՊԱՐԵՏԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրամանագրի համաձայն` փոփոխություններ են կատարվել երկրի զինված ուժերի կայազորային և պահակային, ներքին ծառայության, կարգապահական կանոնադրություններում:
Պարետային ծառայությունը ստացել է առանձին ինքնուրույն կառույցի կարգավիճակ և այսուհետ կայազորներում պահպանելու է զինվորական իրավակարգն ու կարգապահությունը:
Փոփոխությունները պարետային ծառայության գործունեության իրավական հիմք են ստեղծում, տարանջատում են կայազորի պետի և զինվորական պարետի լիազորությունները, ինչը մասնագետների կարծիքով կնպաստի կայազորներում կարգապահության բարձրացմանը:
Նախկինում իրավակարգի պահպանման պարտականությունները կատարում էին տարբեր ծառայություններ և պաշտոնատար անձինք:
Խորագիր՝ Նորություններ