ԿԱՆՑԿԱՑՎԻ ՀԱՄԱՏԵՂ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ
Օգոստոսի 8-11-ը Ռուսաստանի, ԱՄՆ և Կանադայի ռազմաօդային ուժերը համատեղ զորավարժություն կանցկացնեն:
Զորավարժության ընթացքում խնդիրներ կկատարեն հեռահար ռադիոտեղորոշման, լիցքավորման ինքնաթիռներ, կործանիչներ:
Զինվորականների կարծիքով համատեղ վարժանքները կնպաստեն պետությունների միջև համագործակցության ամրապնդմանը, դրանցից որևէ մեկի օդային տարածքում ինքնաթիռի հավանական գրավման, պետական սահմանի հատման դեպքում համատեղ պատասխան գործողությունների կարգի մշակմանը:
Խորագիր՝ Նորություններ