ԷՍՏՈՆԻԱՆ ԵՐԿՈՒ ՇԱԲԱԹՈՎ ԶՐԿՎԵԼ Է ՕԴԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ
Էստոնիայի օդային տարածքը մոտ 2 շաբաթ մնացել էր առանց ՆԱՏՕ-ի կործանիչների պաշտպանության:
Գործող կանոնների համաձայն` կործանիչների թռիչքի ժամանակ մշտական մարտական պատրաստության պետք է բերվեն նաև փրկարար ուղղաթիռները` անհրաժեշտության դեպքում օդաչուներին օգնության հասնելու համար: Տվյալ ժամանակահատվածում բոլոր 3 փրկարար ուղղաթիռները նորոգվում էին, այդ պատճառով էլ թռիչքները դադարեցվել են:
Երկու շաբաթվա ընթացքում ինքնաթիռները վարժաթռիչքներ են կատարել Լատվիայի և Լիտվայի տարածքում` պատրաստ արձագանքելու օդային ցանկացած միջադեպի:
2004թ., երբ Բալթյան պետությունները դարձան ՆԱՏՕ-ի անդամներ, նրանց օդային տարածքը հաջորդաբար հսկում են դաշինքի անդամ պետությունները: Այժմ Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի օդային տարածքը պահպանում են ֆրանսիական կործանիչները: