Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԼՈՒՍԱՆԿԱՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԿՈՐՈՇԵՆ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԴԻՐՔԸ



ԱՄՆ-ում նախատեսում են նոր տեխնոլոգիա մշակել, որը թույլ կտա որոշել լուսանկարում պատկերված տարածքի աշխարհագրական դիրքը: Նոր մշակումը հատկապես օգտակար կլինի հետախույզների համար:
Այժմ համացանցում միլիարդավոր նկարներ են տեղադրվում ուղեկցող մանրամասն տեղեկատվությամբ: Նոր տեխնոլոգիայով մշակված ծրագրային ապահովումը կկարողանա ամբողջացնել լուսանկարին կից կողմնորոշիչներն ու այլ տվյալները և դրանք ավտոմատ համադրել աշխարհագրական կոնկրետ վայրի հետ:
Ծրագիրը կկարողանա «կարդալ» նույնիսկ թաքցրած տարատեսակ տեղեկատվություն` երբ է արվել լուսանկարը, օրվա որ ժամին, արտաքին, թե ներքին լուսավորության պայմաններում, կորոշի նաև ֆոտոապարատի մակնիշը:
Ամերիկյան հետախուզության նոր ծրագրի որոշ տարրեր արդեն կիրառվում են Google համակարգում, օրինակ` հնարավոր է փնտրել պատկերի կրկնօրինակը: Հետագայում բավական կլինի լուսանկարը տեղադրել նույն համակարգում, ավտոմատ համադրել տեղանքի եռաչափ մոդելի հետ և ստանալ աշխարհագրական կոնկրետ դիրքը:
Այդպիսով, հետախույզները միանգամից կիմանան, թե որտեղ է արված լուսանկարը:

Խորագիր՝ Նորություններ


08/08/2011